ՌԴ-ն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության արժույթները
Ռուսաստանն առաջարկում է փոխհաշվարկներում ավելի ակտիվ օգտագործել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) արժույթները՝ հայկական դրամը, վրացական լարին, ղազախական թենգեն և ղրղըզական սոմը։ ՌԴ-ն պատրաստվում է այս հարցը մտցնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի է ունենալու Ղրղըզստանում օգոստոսի 25-26-ին, գրել է ՌԲԿ-ն։ Ռուսաստանը պատրաստել է որոշման համապատասխան նախագիծ, զեկույցով նիստում հանդես կգա ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Ինչպես նշել է ՌԲԿ-ն, Ռուսաստանն առանձնացրել է ԵՏՄ երկրների արժույթներով հաշվարկների զարգացման երեք հիմնական ուղղություն։ ՌԴ-ն պատրաստել է նաև թիրախային ցուցանիշներ, որոնք պետք է ցուցադրեն այդ աշխատանքի արդյունավետությունը։
«ԵՏՄ-ում անկախ վճարային ենթակառուցվածքի զարգացումը» առաջին ուղու շրջանակում առաջարկվում է երեք միջոց։ Առաջինը ազգային վճարային համակարգերի փոխգործակցության ապահովումն է։ Դրանց թվում են «Արմենիան քարդը» Հայաստանում, «Բելքարտը» Բելառուսում, «Էլքարտը» Ղրղըզստանում, «Միրը» Ռուսաստանում։ Ղազախստանում աշխատում են վճարային համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Արդյունավետության կարևոր ցուցանիշների (ԱԿՑ) կատարումը կնշանակի ԵՏՄ երկրներից ցանկացածում ազգային վճարային համակարգի քարտերի ընդունման հնարավորություն։
Հարկ կլինի ապահովել ֆինանսական տեղեկատվության փոխանակում՝ առանց SWIFT համակարգի կիրառման։ Այս խնդրի լուծմամբ առաջարկվում է մինչև 2022թ. վերջ ազգային կենտրոնական բանկերը միացնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական տեղեկությունների փոխանցման համակարգին (ՖՏՓՀ), ինչպես նաև ՖՏՓՀ-ին միացնել բանկերի մեծ մասը, որոնք սպասարկում են փոխադարձ առևտրաշրջանառությունը։
Աշխատանքի երկրորդ՝ «Ազգային արժույթով կազմակերպված առևտրի զարգացումը» ուղղության շրջանակում կա երկու կարևոր խնդիր՝ ԵՏՄ ազգային արժույթների զույգերով աճուրդների զարգացումը և ապրանքահումքային ակտիվների կազմակերպված առևտրի գործարկումը ԵՏՄ երկրների ազգային արժույթներով, տնտեսվարող սուբյեկտների մասնակցությամբ։ ԱԿՑ-ի կատարման ցուցանիշն այս ուղղությամբ 2022-2023թթ. առևտրահումքային ակտիվներով ԵՏՄ երկրների կազմակերպված աճուրդներ սկսելն է ազգային արժույթներով և այդ ապրանքների փոխադարձ հասանելիությունը։
Երրորդ առաջնահերթությունը, որն առանձնացրել է Ռուսաստանը, բիզնես-հանրություններին իրազեկելն է ազգային արժույթներով հաշվարկների առավելությունների մասին, ինչպես նաև ներքին պատնեշները վերացնելը։
ԵՏՄ-ում Ռուսաստանից բացի ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.