«Փաստ»․ ՄՈՍԿՎԱՆ ՁԵՌՔԵՐԸ ՉԻ ԼՎԱՑԵԼ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի անթաքույց են դառնում Ռուսաստանի դժգոհությունները Հայաստանից, իսկ ավելի ստույգ՝ գործող իշխանություններից:
Ավելին, ռուսաստանյան լրատվամիջոցներում բարձրացվում են հռետորական հարցադրումներ, ասենք՝ «ինչո՞ւ է Հայաստանը լցնում Ռուսաստանի բաժակը» կարգի: Նույնիսկ կան որոշ նկատառումներ, թե «Ռուսաստանի քաղաքական «կուլիսներն» ի վերջո կարող են ամենաանսպասելի որոշումներ ընդունել»:
Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Մասնավորաբար, մեր տեղեկություններով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկում են ՀՀ-ում սպասվող առաջիկա քաղաքական «ռասկլադի» հարցը։ Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, սա խոսում է այն մասին, որ Մոսկվան վերջնականապես ձեռքերը չի լվացել հայաստանյան քաղաքական գործընթացներից և չի պատրաստվում հեշտությամբ թուլացնել դիրքերը։
Թերթի տեղեկություններով, հիմնական քննարկվող թեման այն է, թե որ քաղաքական ուժի վրա հենվելով և ինչ քաղաքական համախմբման արդյունքում է հնարավոր ՀՀ քաղաքական օրակարգում հստակ քայլեր իրականացնել։ Մասնավորաբար, մեր մոսկովյան աղբյուրը փոխանցում է, որ ներկայումս քննարկվում է դաշտում գոյություն ունեցող ուժերի և անձանց մասնակցությամբ միասնական ճակատ ստեղծելու տարբերակը։ Նշվում է նաև, որ այս գործընթացներից անմասն չեն նաև Ռուսաստանի հայ մեծահարուստները, որոնք նույնպես պատրաստվում են ունենալ կոնկրետ ներգրավվածություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.