Թուրքական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի վարժանքի ընթացքում հետապնդվել են հունական F-16-ների կողմից
Թուրքական մարտական ինքնաթիռները հետապնդման են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռը, որը թռիչքներ էր իրականացնում Էգեյան ծովի վրա, և երկու թուրքական կործանիչներ, որոնք Nexus Ace ուսումնավարժական առաքելություն էին իրականացնում, օգոստոսի 24-ին հետապնդումների են ենթարկվել հունական F-16 կործանիչների կողմից՝ ռադիոլոկացիոն արգելափակմամբ»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ «թուրքական կողմը ստիպված է եղել անհրաժեշտ կերպով արձագանքել, և հունական ինքնաթիռները լքել են տարածաշրջանը»:
Վերջին ամիսներին Թուրքիան պահանջում է դադարեցնել հունական կղզիների ռազմականացումը Էգեյան ծովի արևելյան մասում։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, կղզիների ռազմականացումը միջազգային վաղեմի պայմանագրերի խախտում է և հարցականի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան վճռական է տրամադրված այդ կղզիների ինքնիշխանությունը քննարկելու և վիճարկելու հարցում, եթե Հունաստանը չդադարեցնի խախտումները:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններն ավելի են վատացել մայիսի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետ Միցոտակիսի ելույթից հետո, որտեղ նա հայտարարել էր հունական կղզիների երկնքում թուրքական կործանիչների աննախադեպ մեծ քանակի թռիչքների մասին և կոչ է արել F-16 ինքնաթիռներ չվաճառել «նրանց, ովքեր խարխլում են կայունությունը Միջերկրական ծովում»: Դրանից հետո Էրդողանը Հունաստանի վարչապետին մեղադրել է այն բանում, որ վերջինս խախտել է իրենց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, և ասել է, որ Միցոտակիսը որպես քաղաքական գործիչ իր համար այլևս գոյություն չունի և որ ինքը մտադիր չէ ոչ հանդիպել, ոչ գործ ունենալ նրա հետ:
Ելույթներից մեկում Էրդողանը հույս է հայտնել, որ «հույն ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով դաս կտա իր կառավարիչներին, որոնք ընկնում են հույն ժողովրդին աղետալի վերջ խոստացող արկածախնդրությունների հետևից»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.