Последние новости

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանը ներկա էր նիստին, սակայն ներկա չէր գործով վկա Սևան Քոչարյանը։ Նշենք, որ նա եղել է վառելիք ներկրող «Սոբրանիե» ընկերության տնօրենը:

Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին` 14։30-ին։

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վկայի` դատական նիստերից բացակայելու մեջ դիտավորություն է տեսնում. արդեն երրորդ նիստն է, որ Սևան Քոչարյանը չի ներկայանում դատարան` ձգձգելով նիստերի ընթացքը։

«Դատարան չի ներկայանում այն վկան, որի հաղորդումն առիթ է հանդիսացել քրգործ հարուցելու համար։ Սա ուղիղ ցուցիչ է, որ քրգործը կեղծ և շինծու է։ Ի դեպ, այս վկան քննիչի մոտ հարցաքննվել է, ուստի դատարան չգալու մեջ դիտավորություն եմ տեսնում»,–ասաց փաստաբանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ