ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի նշանակումը կարող է հեռվացնել ԱՄՆ-ին տարածաշրջանի գործընթացներից
Գրեթե չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հեռվացնել ԱՄՆ-ն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օգոստոսի 24-ի մամուլի հայտարարությունը։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Լ.Աբդուլաևան նշել է, որ Ֆիլիպ Ռիկերին՝ Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը մամուլի համար «մի մոտեցում ցուցադրեց, որը հեռու է տարածաշրջանում ձևավորված հետկոնֆլիկտային իրողություններից, ինչը զարմանք է առաջացնում»։
«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ հնչեցվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել ԱՄՆ-ի՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռվացման հանգեցնել։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը որևէ կերպ կարգավորմանը չի ծառայում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.