Последние новости

Իրանը հայտարարել է ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ցանկության մասին

Իրանի առաջին փոխնախագահն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական է անվանել և ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու և նրանց հարաբերություններում առաջընթաց կատարելու Թեհրանի ցանկությունը լուրջ է, գրում է Mehr-ը։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոխբերը հինգշաբթի Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը և Իրանի իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչներ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը լայն հնարավորություններ ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և կարող են բարելավել իրենց հարաբերությունների մակարդակն էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, արդյունաբերության և պարենային անվտանգության տարատեսակ ոլորտներում»,- ասել է Մոխբերը։

Ընդգծելով Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման համար Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ Իրանի առաջին փոխնախագահը հավելել է, որ երկու երկրներն էլ պետք է զբաղվեն այս նախագծով՝ որպես լուրջ առաջնահերթություններից մեկը, քանի որ այն կարող է նպաստել համագործակցության զարգացմանը տրանսպորտի և տարանցման ոլորտում։

Նշելով Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական լայն համագործակցությունը՝ Մոխբերը հավելել է, որ երկու երկրներն լավ քաղաքական համակարգում ունեն և կոչ է արել բարձրացնել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման միջոցով։

Նա նաև ընդգծել է երկու երկրների ազգային արժույթն առևտրային փոխանակումներում օգտագործելու անհրաժեշտությունը և բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը Վիեննայի բանակցությունների, ինչպես նաև Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
Իգոր Լևիտինն իր հերթին իր բանակցություններն Իրանի պաշտոնյաների հետ որպես դրական և կառուցողական է գնահատել։

Նա նշել է, որ այդ այցի շրջանակներում Իրանի Առևտրի պալատում բարենպաստ հանդիպումներ են տեղի ունեցել տնտեսական ակտիվիստների հետ՝ առևտրատնտեսական համագործակցության ճանապարհին կանգնած խնդիրները լուծելու համար։

Ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ փոխգործակցությունը տրանսպորտի եը տարանցման ոլորտում՝ Լևիտինն ասել է, որ Իրանը կարող է այլընտրանքային և հարմար ուղի լինել փոխադրումների համար և որպես տրանզիտային հանգույց հանդես գալ Ռուսաստանի համար։

Նա նաև արդյունավետ և կարևոր է համարում Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացումը երկու երկրների միջև տարանցիկ համագործակցության զարգացման գործում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ