ԵՏՄ-ի երկրների հետ փոխադարձ առևտուրը 2022թ. 1-ին կիսամյակում ավելացել է 52,5 տոկոսով
2022թ. առաջին կիսամյակում Հայաստանն ապահովել է ԵՏՄ-ի երկրների հետ առևտրի ծավալի զգալի աճ։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ միջկառավարական խորհրդի նիստը կարևոր հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման և փոխընդունելի որոշումների մշակման, համաշխարհային տնտեսության մարտահրավերներից, որոնք վերջին ամիսներին անասելի չափեր և խորություն են ստացել, բխող ռիսկերը նվազագույնի հասցնելու լավ հնարավորություն է։
Նա նաև նշել է, որ չնայած գլոբալ տնտեսական վերափոխմանը և ֆինանսական համակարգերի էական ցնցումներին՝ նկատվում է առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկա՝ ԵՏՄ-ի առավելությունների շնորհիվ։
«2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵՏՄ-ի երկրների հետ առևտրի ծավալի զգալի աճ։ Այդ ընթացքում փոխադարձ առևտուրը ԵՏՄ-ի երկրների հետ ավելացել է 52,5 տոկոսով կամ 1,7 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Հայաստանի արտահանումն ավելացել է 48,9, ներմուծումը՝ 54,2 տոկոսով։ Արտահանման աճի ցուցանիշը փոխադարձ առևտրում ավելին է հայկական արտադրանքի աճի տեմպից երրորդ երկրների հետ առևտրում։ Համոզված եմ, որ հաշվի առնելով նոր նախաձեռնությունները՝ հետագա համագործակցությունը պակաս արդյունավետ չի լինի»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նշենք, որ անցած տարի ԵՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրը հասել էր ռեկորդային՝ 72,6 մլրդ դոլարի։ 2021թ. փոխադարձ առևտրի ծավալը հասել էր առավելագույնի Եվրասիական տնտեսական միության գործունեության շրջանում։ Այդ ցուցանիշը 31,9 տոկոսով ավելի էր, քան 2020թ., և 17,8 տոկոսով բարձր, քան 2019թ.։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.