«Հրապարակ»․ ԲԵՐՁՈՐԻՑ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՈՉ ԲՈԼՈՐ ՀԵՆԱԿԵՏԵՐՆ ԵՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի և Հայաստանի իշխանությունները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը երեկ վերջնականապես հայաթափեցին՝ օգոստոսի 25-ն Ալիևի սահմանած նախնական ժամկետն էր։ Սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը։
Դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից իրենց հենակետերը դեռ չեն ապամոնտաժել, շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել։ Բերձորն ադրբեջանցիների վերահսկողության տակ կանցնի մի քանի օրից։
Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ առավելագույնը մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը։ Սակայն որոշ լուրեր կան, որ Բերձորից, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու։ Ավելին, նոր ճանապարհի վրա էլ նրանց հենակետերից մեկը կդրվի Աղավնո գյուղում, և գյուղի մի հատվածում կտեղակայվի նրանց ռազմաբազան»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.