«Հրապարակ». ՄԱԿՈՒՆՑԸ ԱՄՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՒՂԵՐՁ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ամառային արձակուրդին եկել է Հայաստան։ Նրան հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին տեսել են երևանյան սրճարաններում։ Մի քանի օրվա ջանքերից հետո ի վերջո ԱԳՆ-ից հաստատեցին այս տեղեկությունը։ «Երևանում եղել է իր արձակուրդի ընթացքում։ Ներկայումս Երևանում չէ»,- ասացին մեզ։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի թիմակից-դեսպանի՝ Երևան գալու առիթը ոչ այնքան արձակուրդն է եղել, որքան Նիկոլ Փաշինյանի հետ տետ ա տետ հանդիպումն ու ԱՄՆ իշխանություններից նրան ինչ-որ կարևոր ուղերձ, տեղեկատվություն փոխանցելը, որն այնքան կոնֆիդենցիալ է եղել, որ խուսափել են կապի մյուս միջոցներն օգտագործելուց։ Մինչ Հայաստան ժամանելը, մեր աղբյուրի փոխանցմամբ, Մակունցը բավականին բարձր մակարդակի և կասկածելի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպումները դեսպանատան կայքում չեն լուսաբանվել։ Կայքում բավարարվում են, ասենք, Մայքլ Գֆոլլերի՝ «Հնագիտության նոր ոսկեդարը. Հայաստանում վերջին հայտնագործությունները» գրքի շնորհանդեսին Մակունցի մասնակցության լուսաբանմամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.