Սաֆարյան․ Հայաստանում աղքատության մակարդակը տարեվերջին գրեթե կկրկնապատկվի՝ 48% հասնելով
2022-ին Հայաստանն աննախադեպ տնտեսական աճ է գրանցել հետխորհրդային հանրապետությունների շրջանում։ Ընդ որում, մինչև տարեվերջ երկրում աղքատության մակարդակը գրեթե կկրկնապատկվի՝ հասնելով 48 տոկոսի։ Այս մասին Երևանում Եվրասիական փորձագիտական ակումբի մամուլի ասուլիսին, ամփոփելով յոթերորդ տնտեսական ուսումնասիրության արդյունքները, հայտարարեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Այդ ցուցանիշները, նրա խոսքով, ռեկորդային են Հայաստանի համար։ Այդպես, առաջին 6 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 10.5 տոկոսով։
«Դա շատ բարձր ցուցանիշ է և ուստի շատերի համար՝ անսպասելի։ Բանն այն է, որ խոշորագույն միջազգային վարկանիշային գործակալությունները, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկը, նախորդ տարեվերջին և այս տարվա սկզբին կիսամյակի ընթացքում մեկ տարի շատ ավելի համեստ ցուցանիշներ են արձանագրել։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունն արդեն այն ժամանակ հայտարարեց ակնկալվող 7 տոկոս տնտեսական աճի մասին»,- ասաց Սաֆարյանը։
Այդուհանդերձ, ինչպես նշեց քաղաքագետը, չնայած այդ վարդագույն թվերին և ծայրահեղ աղքատության աննշան նվազմանը, աղքատության ընդհանուր մակարդակը հանրապետությունում 27 տոկոսից 48 տոկոսի կհասնի։
«Դա մեզ մոր լրջագույն մտահոգություն է առաջացնում։ Կոչով դիմում ենք Հայաստանի իշխանություններին, նրա քաղաքական դաշտին, հասարակական կազմակերպություններին, մասնավորապես՝ գիտական հանրությանը, որպեսզի նրանք լարեն իրենց բոլոր ուժերը, համախմբվեն, և ինտելեկտուալ փնտրտուքի օգնությամբ կարողանան մեղմել այդքան անբարենպաստ ցուցանիշները և հնարավոր բացասական հետևանքները»,- հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.