Արցախի ԱԺ խմբակցությունները սեպտեմբերի 2-ին քայլերթ և հանրահավաք կանցկացնեն
Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Ազգային ժողովից։
«Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:
Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների արյամբ հաստատված, հազարավոր նվիրյալների համառ աշխատանքով ու քրտինքով կերտված ինքնիշխան պետականությանը: Մասնակցելով երթ-հանրահավաքին, մենք միանում ենք ազատության համար շարունակվող պայքարին՝ աշխարհին ի ցույց դնելով մեր միասնականությունը և մեր իրավունքներին տեր կանգնելու կամքն ու վճռականությունը:
Անկախ Արցախը՝ հայկական Արցախ ունենալու հիմնական երաշխիքն է»,- նշվում է ԱՀ ԱԺ-ի ֆոյսբուքյան " target="_blank">էջում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.