Последние новости

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն առաջին անգամ Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի, որը կանցկացվի սեպտեմբերի16-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը։

Հանդիպման մասնակիցները ծրագրում են քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական զարգացումները։

«Համաժողովին առաջին անգամ կմասնակցեն Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ