Մակրոն․ ՄԱԳԱՏԷ-ն և Ֆրանսիան Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության երաշխիքներ են ստացել
Ֆրանսիան և ՄԱԳԱՏԷ-ն անվտանգության երաշխիքներ են ստացել Ռուսաստանից և Ուկրաինայից՝ գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Երեկ մենք հանդիպեցինք ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ, իսկ օրերս խոսել եմ նախագահներ Զելենսկու (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու,–խմբ.) և Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի,–խմբ.) հետ: Մենք անվտանգության երաշխիքներ ենք ստացել ուկրաինական և ռուսական կողմերից: Այժմ այնտեղ (Զապորոժիեի ԱԷԿ-ում,–խմբ.) կարող է տեղակայվել ՄԱԳԱՏԷ-ի անկախ առաքելություն, որը պաշտպանված կլինի»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.