Էդգար Ղազարյանին ազատել են ՀՊՏՀ-ից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը որոշել է ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական և հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ազատել աշխատանքից:
Լուրը Էդգար Ղազարյանը ստացել է այսօր: Այդ առիթով նա Aravot.am-ին ասել է. «Դասատախտակները երեկ են հրապարակել: Քիչ առաջ համալսարանի վարչական մասից փորձեցի ճշտել, թե վերջնականապե՞ս են դրանք հաստատվել, ասացին, որ ամբիոնը չի ներկայացրել ինձ որպես դասախոս՝ նոր ուսումնական տարում դասավանդելու համար: Պարզվում է, որ ՀՊՏՀ ղեկավարությունը, որը գտնվում է ապօրինի ընդհանուր կառավարման վիճակում, քանի դեռ համալսարանի կառավարման խորհրդում նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որը համաձայն սահմանադրության, իրավունք չունի որևէ այլ պաշտոն զբաղեցնել, այդ թվում՝ հասարակական հիմունքներով պաշտոն, բայց շարունակում է ապօրինաբար մնալ այդ երկու պաշտոններում, որտեղ համալսարանի ռեկտորը մարդ է, որը հայտնվել է գրագողության սկանդալային պատմությունների մեջ և ԲՈԿ-ի որոշմամբ զրկվել այդ գիտական աստիճանից գրագողության ապացուցված փաստերով և ԲՈԿ-ի նախագահի որոշումը չեղարկվել է միայն նախարար Արայիկ Հարությունյանի քաղաքական որոշմամբ, իսկ ռեկտորի ընտրության ամբողջ գործընթացը կասկածելի է իրավական իմաստով և գտնվում է դատարանում, որ համալսարանի կառավարման ամբիոնում ամբիոնի վարիչ էին ընտրել մի մարդու, որը ամբիոնի վարիչի թեկնածու լինելու իրավունք չուներ, ի վերջո, որոշել են ինձ հեռացնել վերջնականապես համալսարանից, որտեղ ես դասավանդում եմ 20 տարուց ավելի: Ընդ որում, վեց տարի եղել եմ համալսարանի ռեկտորատի և գիտական խորհրդի անդամ, չորս տարի՝ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն: Ի դեպ, այդ մասնաճյուղն էլ, որն ստեղծվել է իմ ջանքերով, այս տարի են որոշել փակել»:
Էդգար Ղազարյանը նշել է, որ ինքն աշխատում էր կես դրույքով և ծանրաբեռնված էր լսարանային ժամերով, դիպլոմային, մագիստրոսային աշխատանքների ղեկավարումով, մագիստրատուրայի կրթական մոդուլների դասավանդմամբ, որոնց հեղինակն ինքն է և միայն ինքն է դասավանդել:
«Փաստորեն, ինձ զրկել են իմ հայրենի բուհում, որտեղ սովորել, աշխատել եմ երկար տարիներ, անգամ ուսանողների հետ շփվելու և դասավանդելու հնարավորությունից»,- ասել է Էդգար Ղազարյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.