Թուրքական Baykar-ի տնօրենը բացառել է Bayraktar անօդաչուների մատակարարումը Ռուսաստան
Թուրքական պաշտպանական Baykar ընկերությունը բացառել է իր Bayraktar անօդաչու թռչող սարքերը Ռուսաստան մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայության հարցազրույցում։
Բայրաքթարն ընդգծել է, որ փողը և նյութական արժեքներն ընկերության համար առաջնահերթություն չեն։
«Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունեն։ Ուստի, որքան էլ որ մեզ փող առաջարկեն, անկեղծ ասած, չի կարող խոսք լինել այն մասին, որպեսզի ներկա իրավիճակում նրանց հանձնենք անօդաչուներ»,- ասել է Baykar-ի տնօրենը՝ պատասխանելով Մոսկվային անօդաչուների վաճառիք հնարավորության մասին լրագրողների հարցին։
Բայրաքթարն ավելացրել է, որ իր ընկերությունը լիովին աջակցում է Ուկրաինային, և «ոչինչ չի մթագնի համագործակցությունն» այդ երկրի հետ՝ «անկախ այն բանից, թե ինչ գումար կառաջարկվի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.