Մեղադրող կողմը համաձայն է Չալաբյանի խափանման միջոցը փոխելուն
Առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն իր վրա է վերցրել Ազգայի ժողովի գործառույթները և օրենքին հակասող որոշում կայացրել։ Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստի ընթացքում հայտարարեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Նշենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։
«Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում։ Մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են և հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք»,- ասաց Հարությունյանը։
Չալաբյանն իր հերթին նշեց, որ Մնացական Մարտիրոսյանը իրեն կալանավորելու պատրաստի վճռով էր եկել դատական նիստին։
«Նրան բացարձակ չեն հետաքրքրել ո՛չ մեղադրող կողմի, ո՛չ պաշտպանական կողմի փաստարկները, չկա ոչ մի պատճառաբանական հիմնավորում, չկա հղում փաստական հանգամանքներին, օրենքի դրույթներին»,- ասաց նա։
Բացի այդ, պաշտպանական խումբը ներկայացրեց, որ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց և չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում:
«Դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված այդ փաստին, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում»,- ասաց Հարությունյանը:
Պաշտպանական կողմը դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, ազատել Չալաբյանին կալանքից կամ կիրառել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց։
Մեղադրող կողմն իր հերթին նշեց, որ կալանքից բացի մյուս խափանման միջոցները` գրավը կամ անձնական երաշխավորությունները, կարող են ապահովել Չալաբյանի պատշաճ վարքագիծը։
Դատավորը կողմերին լսելուց հետո հայտարարեց, որ աշխատանքային օրն ավարտին է մոտենում, և դատական նիստը հետաձգեց օգոստոսի 30-ին, ժամը 13.00-ին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».