Սաղաթելյան․ Դուք անձամբ պատասխանատու եք տարածքային կորուստների համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իրավապահ մարմինների ղեկավարներին համարում է Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման պատասխանատու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։ Նա, մասնավորապես, գրել է․
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին
Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար: Դուք եղել և շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու պահապանը: Դուք այլևս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». դուք ծառայում եք այս հակահայ իշխանությանը և երկրում բռնապետություն հաստատելու գործին: Հետևաբար անձամբ պատասխանատվություն եք կրում այս կորուստների համար:
Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնմարուքյանների, ալենսիմոնյանների շարքին: Դուք պատասխանատվություն եք կրելու սերնդների առջև:
Սիրելի հայրենակիցներ, վերջին այս իրադարձությունների հետ կապված հուսահատությունը, հիասթափությունն ու անզորության զգացողությունը հասկանալի է: Բայց այս իրողության հետ չի կարելի համակերպվել: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերնդների»։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.