Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏԱՐԱԾԱԾ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

ՎիվաՄՏՍը ևս մեկ անգամ ստիպված է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի և փոխկապակցված կայքի՝ մերկապարանոց, կեղծ ու անպատասխանատու մեղադրանքներին։

Երկու օր առաջ՝ 25.08.2022-ին, ՎիվաՄՏՍը «Ժողովուրդ» օրաթերթում նույն օրը հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանել էր, որ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր չի տրամադրել (բաժանել), ինչը հաստատվում է հենց օրաթերթի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանով, որը մեջբերում ենք ստորև.

 ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»։

Օրաթերթը կրկին անտեսելով իր իսկ վկայակոչած՝ ԱԱԾի տրամադրած ակնհայտ ու սպառիչ պատասխանը, փորձում է գոյություն չունեցող հակասություն գտնել ԱԱԾ պատասխանի և ՎիվաՄՏՍի՝ օգոստոսի 25–ի հայտարարության միջև։

Հիմա ամենակարևորը «Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակված կայքը, կամ միտումնավոր, կամ լրագրողական պարտականությունները թերի կատարելու արդյունքում, ընթերցողին չեն ներկայացրել, որ 2020 թ հուլիսի 25–ին ՎիվաՄՏՍն արդեն իսկ տարածել է հայտարարություն խնդրո առարկայի վերաբերյալ, և այդ հայտարարությունը լայնորեն տարածվել է հայաստանյան մամուլում։ Ցանկության և նվազագույն ջանք գործադրելու դեպքում այն կարելի էր հեշտությամբ գտնել Google որոնողական համակարգի միջոցով, օրինակ՝ https://b24.am/business/239902.html հղումով: Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստն ամբողջությամբ

 «Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»:

Վերը նշված հաղորդագրությունից հետո, հայաստանյան որոշ ԶԼՄներ ձեռնարկել են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ և հրապարակել դրանց արդյունքները, ինչը նույնպես չէր կարող աննկատ մնալ ջանասիրաբար իր պարտականությունները կատարող լրատվամիջոցի համար։

ՎիվաՄՏՍը նաև տարակուսանք է հայտնում առ այն, որ օրաթերթն արդեն երկրորդ հրապարակումն է տարածում՝ չսպասելով ՎիվաՄՏՍին ուղղված իր տեղեկատվական հարցման պատասխանին։ Այն ուղարկվել է ՎիվաՄՏՍ օգոստոսի 25-ին։

Հավելենք միայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՎիվաՄՏՍին թիրախավորելու շարժառիթներն ավելի քան պարզ են և, ցավոք, ենթադրաբար՝ զուտ նյութական։ Թե որոնք են դրանք, թողնում ենք լրագրողական համայնքի և հանրության դատողությանը։

Շնորհակալություն։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ