Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ ԱՐԱՐՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՐՁՆԵԼ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ Պաշտպանության նախարարության կողմից առաջարկվող նախագիծը, որով 4.5 ամիս պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլ անցնելուց հետո քաղաքացին կարող է վճարել 24 միլիոն դրամ և բանակից ազատվել, ամրագրում է սոցիալական անարդարության գաղափարը:
«Նախկինում եղել են մեծահարուստներ, որոնք փորձել են իրենց որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, բայց դա օրենքով ամրագրված չի եղել, եղել է քրեորեն պատժելի արարք: Հիմա օրենքով ամրագրում են, որ Հայաստանում ապրող 5000 ընտանիքներ կարող են իրենց որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- News.am-ի հետ զրույցում ասաց Վրթանեսյանը:
Ռազմական փորձագետի խոսքով՝ այս նախագիծը հակասում է Սահմանադրությանը, մյուս կողմից էլ այսօր Զինված ուժերը ունեն կենդանի ուժի պակաս:
«Եթե Զինված ուժերը չունենային կենդանի ուժի պակաս, ապա ինչու են 40-50 տարեկան եռամսյա հավաքներին մասնակցող տղամարդկանց տանում դիրքեր: Այդ հավաքները պետք է լինեն ուսումնավարժական, իսկ հիմա այդ հավաքները ոչ թե ուսումանվարժական կամ պատժիչ հավաքներ են, գիտենք, որ ընդդիրմադիր հայացքներ ունեցող ակտիվիստների են տանում, այլև դրանք զիված ուժերում անձնակազմի սուր դիֆիցիտը վերացնելու համար են»,- ընդգծեց Վրթանեսյանը:
Նրա կարծիքով՝ 4.5 ամիս պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլ անցնելը բավարար չէ ռազմական դրության ժամանակ այդ մարդկանց բանակ զորակոչելու համար:
Անդրադառնալով իշխանությունների կողմից հաճախ հնչող պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարություններին՝ Վրթանեսյանը ասաց, որ այդ հայտարարությունները մաս են կազմում Հայաստանի զինաթափման և Հայաստանի զինված ուժերի քայքայման գործընթացին:
«Այդ հայտարարությունները ամբողջությամբ պայմանագրային բանակ ստեղծելու մասին են: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պայմանագրային բանակները չեն կարող ապահովել մի պետության անվտանգությունը, որի հարևանները անընդհատ սպառնում են այդ պետությանը: Որպես այդպիսին Ուկրաինայի փորձն է: Մենք ունենք կոնֆլիկտ, ամեն զիջումներից հետո մեծանում է թշնամու ախորժակը: Մենք պետք է ունենանք մեծ թվով ծառայած մարդիկ, որոնք անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն»,- ասաց նա:
Վրթանեսյանի դիտարկմամբ՝ ամբողջությամբ պայմանագրային բանակը Հայաստանի համար անընդունելի է:
«Եթե քեզ մոտ պարտադին զինծառայություն չկա, պայմանական եթե մենք ունեն 50 հազար պամանագրային բանակ, եթե մարտեր եղան, ապա մեկ շաբաթ անց առաջանալու է համալրման խնդիր, իսկ ումով են համալրելու այդ պրոֆեսիոնալ բանակը, եթե մարդիկ չեն ծառայել, չունեն այդ ռազմական գիտելիքները»,- եզրափակեց Վրթանեսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են բարեփոխումներ իրականացնել բանակում և շարքային կազմի համար ստեղծել 24 մլն դրամի դիմաց ծառայությունից վաղաժամկետ ազատվելու (4,5 ամիս հետո) հնարավորություն։ Նշված գումարի չափը որոշվում է այն տրամաբանությամբ, որ մեկ ժամկետային զինծառայողի փոխարեն պայմանագրային զինծառայողից հինգ տարի ժամկետով կարող է գանձվել ամսական մինչև 400 հազար դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.