Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՄՆԱԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ ՊԵՏՔ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՍԱՌԵՑՎԱԾ ՄՆԱ
Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա ու թույլ չտա, որ Արևմուտքը Արցախի հարցով մուտք գործի Կովկաս, այնտեղի Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, ինչի շուրջ ունի համաձայնություն Իրանի ու էրդողանական Թուրքիայի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենց ազգային շահերով են ղեկավարվում և դա բնական է, անբնականն այն է, որ մենք չգիտենք, թե ինքներս ում շահերով ենք շարժվում։
- Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա ու թույլ չտա, որ Արևմուտքը Արցախի հարցով մուտք գործի Կովկաս, այնտեղի Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, ինչի շուրջ ունի համաձայնություն Իրանի ու էրդողանական Թուրքիայի հետ։
-Իրանին պետք է, որ Արևմուտքը ու Իսրայելը իր հյուսիսում' Ադրբեջանում, մուտք չգործեն, ինչի շուրջ ունի համաձայնություն Ռուսաստանի հետ, նաև մասնակի համաձայնություն էրդողանական Թուրքիայի հետ, միևնույն ժամանակ ցանկանում է, որ չմեծանա Ադրբեջանի դերն, ինչը սպառնալիք է իր տարածքային ամբողջականությանը։
- Էրդողանական Թուրքիային նույնպես պետք է զսպել Արևմուտքի ակտիվությունը Կովկասում, սակայն դրա համար մեծ գին է պահանջում Ռուսաստանից ու Իրանից, ու դա մեր հաշվին է։ Թե ետէրդողանական Թուրքիան ինչպիսին կլինի, կիմանանք հաջորդ տարին, նաև ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն մեր ռեգիոնում։
- ԱՄՆ-ին ու Բրիտանիային պետք է ուժեղ Ադրբեջան, որը լինի պլատֆորմ Միջին Ասիա մուտք գործելու , ինչպես նաև Ռուսաստանում իսլամի ու թյուրքիզմի հողի վրա ցնցումներ առաջացնելու համար, իսկ դրա համար Արցախի հարցը պետք է վերջնականապես լուծվի ի օգուտ Ադրբեջանի, նաև լուծվի Սյունիք «հարցը», որպեսզի հետագայում սկսվի Ռուսաստանի ու Իրանի փլուզման գործընթացը։ Երբ «միջազգային հանրությունն» ասում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետք է հաստատվի վերջնական ու երկարատև խաղաղություն, հենց դա նկատի ունեն։
Մինսկի խումբը գործիք է, որտեղ այդ իրարամերժ շահերը մտել են հակասության մեջ։ Հիմա չկա միջազգային իրավունք, չկա նաև միջազգային հանրությունն ու միջազգային կարգ, հիմա ամեն ինչ հնարավոր է, ինչպես առանց խաղի կանոնների մենամարտերում։
Այս պայմաններում ում ...-ին է պետք Մինսկի Խումբը, գոնե ինձ համար անհասկանալի է, այն ավելի շուտ սպառնալիք է հանդիսանում քան մեզ համար, քան ընդունելի ինչ-որ հարթակ»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:24
Государственная некоммерческая организация «Дом-музей братьев Орбели» объединится с ГНКО «Музей истории Армении». В результате реорганизации будет создан филиал Музея братьев Орбели Музея истории Армении. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:23
В 2025 году Армения в качестве донора участвует в 13-ом регулярном пополнении Азиатского фонда развития и 8-ом пополнении Специального фонда технической помощи. С данной целью в этом году страна выделит Фонду АФР 1 миллион долларов. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:20
Вчера газета "Грапарак" сообщила, что в их распоряжение попали данные о предстоящих новых территориальных уступках. Издание продолжает тему:
-
2025-06-12 12:10
Армянские стартапы смогут пользоваться мощностями AI-центра, который построит в республике компания Nvidia. Об этом заявил на заседании правительства министр высокотехнологичной промышленности Армении Мхитар Айрапетян.