Последние новости

Մետրոյի կայարաններում հնչում են իրազեկման եռալեզու հայտարարություններ

Ազգային անվտանգության մարմինները մշտապես անցկացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում ուղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել են Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն հայտարարություններ։ Այս մասին հայտնել են Երևանի Մետրոպոլիտենից։

«Մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին»,-ասված է հայտարարության մեջ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ