Դավիթ Տոնոյան․ Հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» են սահմանում
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներից պարբերաբար հարցեր է ստանում։ Եվ այժմ ներկայացրել է Դավիթ Տոնոյանի պատասխանները վերջին շրջանում ստացված հարցերին։
Պարոն Տոնոյան, ինչպե՞ս եք գնահատում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է 24 միլիոն դրամ վճարելու դեպքում ծառայել 4.5 ամիս`2 տարվա փոխարեն։
Ներկայացված նախագիծը համահունչ է կառավարության և քաղաքական իշխանության «խաղաղության օրակարգին»։ Անձամբ ես և Պաշտպանության նախարարությունը մշտապես դեմ ենք արտահայտվել նմանատիպ նախաձեռնություններին:
Ինձ համար նախագծով առաջարկվող կարգավորումներն անընդունելի են։ ՀՀ զինված ուժերում ծառայելը պետք է ողջունել և խրախուսել, այլ ոչ թե հայրենիքին ծառայելուց ազատվելու համար «փրկագին» սահմանել:
Հետաքրքիր է՝ պահպանվելու է արդյո՞ք թափանցիկությունն այն անձանց անունների մասով, ովքեր կվճարեն իրենց զավակներին առնվազն 1.5 տարվա զինված ուժերում ծառայության հետ կապված «զրկանքներից» ազատելու համար:
Վերջին շրջանում Դուք և Ձեր փաստաբանները բազմիցս դժգոհություն եք հայտնել դատավորի գործողություններից, բայց, կարծես, նա այլևս չի զբաղվելու ձեր գործով։
Նախևառաջ նշեմ, որ գործը դատարան մուտքագրվելուց հետո նշանակվել են թվով 7 դատական նիստեր, որոնցից կայացել են ընդամենը 4-ը։ Ընդհանուր առմամբ, անցած 8 ամիսների ընթացքում մոտ 8-9 ժամ դատական նիստ է տեղի ունեցել:
Թևե մտահոգված չեմ այն կապակցությամբ, որ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, չեմ կարող չարձանագրել, որ դատավոր Մանվել Շահվերդյանն այդ գործը Հակահոկոռուպցիոն դատարանին ենթակա լինելու մասին տեղյակ է եղել առնվազն 2021թ․ ապրիլից, երբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կայացվել է համապատասխան փոփոխությունը։
Իմ խորին համոզմամբ, դատավոր Մանվել Շահվերդյանը դիտավորյալ և մտածված կերպով այս ամիսների ընթացքում արհեստականորեն ձգձգել է դատական նիստերը, որպեսզի այս գործը իր «վրայից գցի»։ Դրա հետևանքով ես և գործով անցնող մյուս անձինք ապօրինի կերպով մնացել ենք անազատության մեջ՝ առանց որևէ իրավական հիմքի։
Ավելին, գործընթացը անհիմն ձգձգելով՝ դատավորը ինձ հնարավորություն չի տվել հերքելու մեղադրող կողմի այն պնդումը, որ իբր կարող եմ ճնշում գործադրել վկաների և դատավարության այլ մասնակիցների վրա։ Եվ դա այն պարագայում, որ հենց այդ մտացածին «մտավախությունն» է ինձ շուրջ մեկ տարի անազատության մեջ պահելու միակ «հիմնավորումը»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.