Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐԵՎԷ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԼԱՎ ԲԱՆ ԱԿՆԿԱԼԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ
Փաշինյանի որևէ հանդիպումից լավ բան ակնկալել չի կարելի։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական անգամ կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ բանակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ դատելով նաև տարբեր մակարդակի ադրբեջանական պաշտոնյաների՝ բանակցային օրակարգի վերաբերյալ հայտարարություններից՝ Հայաստանի համար օրակարգ, նույնիսկ նախապայման հանդիսացող հայ գերիների վերադարձի, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների հեռացման հարցերը չեն քննարկվելու։
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը», - հայտարարել ԱՄՆ պետական քարտուղարությունը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, արձագանքելով ԱՄՆ հայտարարությանը, նշել էր, որ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», - ընդգծել էր նա։
Անդրադառնալով Ռիքերի նշանակմանը և ադրբեջանական կողմի հայտարարությանը՝ Հայկ Մամիջանյանն ասաց, որ համանախագահի նշանակումը, իհարկե, ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի վրա։ «Տեսնենք՝ ինչ կլինի։ Տեսնենք՝ ԱՄՆ-ի արձագանքն ինչպիսին կլինի», - եզրափակեց պատգամավորը։
Սերգեյ Առաքելյան, 24News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:14
Целый народ – со своими титулованными и нетитулованными политическими силами, общественными деятелями и, что особенно печально, духовными лидерами – оказался в странном и уязвимом положении: в состоянии всеобщего национального ожидания и неопределённости.
-
2025-07-22 09:59
Здравия желаю, диванная армия! После встречи с Пашиняном в Абу-Даби Ильхам Алиев тем не менее продолжает ту же волынку, что и ранее, никаких изменений.
-
2025-07-22 09:55
Аутсорсинг в Сюнике приведет к тому, что Армения окажется вне игры на своей же территории, сказал в эфире Sputnik Армения член Республиканской партии, бывший замминистра обороны Артак Закарян.
-
2025-07-22 09:49
Решение гуманитарных вопросов, таких как возвращение армянских военнопленных из Азербайджана, в случае конструктивного подхода Еревана к переговорам с Баку могло бы стать предварительным условием для подписания мирного документа. Такое мнение в беседе со Sputnik Армения выразила представитель армянских военнопленных в Европейском суде по правам человека, адвокат Сирануш Саакян.