Ռուսական ТВЭЛ-ն ու ՀԱԷԿ-ը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել
«Ռոսատոմ» կորպորացիայի վառելիքային ընկերությունը` ТВЭЛ –ը, Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել։
Մատակարարումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին բավարարել ատոմակայանի ընթացիկ թարմ միջուկային վառելիքի պահանջարկը։
«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,- ТВЭЛ ԲԸ պաշտոնական կայքի համաձայն` ասել է ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
Նշենք, որ 2021 թվականին ԱԷԿ–ի գործող էներգաբլոկում իրականացված արդիականացման նախագծի շնորհիվ դրա շահագոծման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու ծրագիրը քննարկվում է։
«Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի (նոր էներգաբլոկի– խմբ.) կառուցման հարցը»,- ասել է Մարտիրոսյանը։
Մեծամորի ատոմակայանը 2021 թվականին արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է ՀՀ էներգահամակարգի արտադրած էլեկտրաէներգիայի ¼-ը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկն արտադրել է 0.92 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Հանդիսանալով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը` ТВЭЛ-ը ներկա պահին 75 ռեակտորի վառելիք է ապահովում։ Դրանց թվում են աշխարհի 15 պետությունների էներգետիկ և 9 երկրների հետազոտական ռեակտորների, ինչպես նաև ՌԴ ատոմային նավատորմի բոլոր տրանսպորտային ռեակտորները։
Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ТВЭЛ-ի վառելիքով։ Այն համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.