Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը ՀՀ-ին կապող ժամանակավոր երթուղում
Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։
Հայտնել էինք, որ Արցախի Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի հետ կապը նոր երթուղով` Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով իրականացնել օգոստոսի 30-ից, ժամը 20։00-ից։
«Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` ճանապարհը սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության առումով որևէ խնդիր չպետք է լինի։
Պետրոսյանը նշեց, որ Աղավնոյի, Սուսի և Բերձորի բոլոր բնակիչներն այս պահին տարհանված են` նրանց մեծ մասը վերաբնակեցվել է ՀՀ–ում, իսկ մի մասն էլ Արցախում է վերահաստատվել։ Պետրոսյանի խոսքով` իրենք հոգում են նրանց ծախսերը, որոնք հաստատվել են արցախյան հյուրանոցներում, իսկ բնակարանային կոմիտեն ժամանակավոր կացարանով է ապահովում նրանց, մինչև հիմնական կացարան կտրամադրեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.