Последние новости

Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 30-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցով որոշում կայացնելու։

 


Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 12։00-ին։

Նրա պաշտպաններն այսօր նիստին հայտարարեցին, որ Չալաբյանը եթե գտնվի ազատության մեջ, չկա գեթ մեկ փաստ, որ կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Նշենք՝ նախորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազն ասել էր, որ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը:

Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։

Նա մայիսի 14-ին կալանավորվել է, ապա կալանքը երկարացվել ևս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Սակայն օգոստոսի 3-ի նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Չալաբյանը կրկին կալանավորվել է երեք ամիս ժամկետով։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ