Զոհվածի մայր․ Ուզում ենք Ա. Դավթյանին վերջին շանսը տալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր պահանջը նույնն է, ինչ 4 ամիս առաջ՝ ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանի տխրչահռչակ հայտարարությունից հետ, առ այն, որ մենք կարող էինք ունենալ նույն վիճակն առանց զոհերի, մենք բողոք ներկայացրինք դատախազություն միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Այսօր մենք այստեղ ենք նույն պահանջով: Բոլորս գիտենք, որ Արթուր Դավթյանի ժամկետը լրանում է մոտ օրերս և մենք ուզում ենք նրան ընդամենը վերջին շանս տալ՝ փրկելու իր ու իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չգրվի նրա և նրա սերունդների ճակատին: Նա վերջապես կայացնի այդ կարևոր որոշումը և դրանով կասեցնի մեր պետության շարունակական կազմաքանդումը:Նա այդ որոշումը կարող էր կայացնել դեռևս 4 ամիս առաջ, ցավոք դա տեղի չի ունեցել»,-ասաց նա:
Հարցին, թե Արթուր Դավթյանը կունենա՞ նման քաղաքական ու իրավական համարձակություն՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում կայացնելով, Նաիրա մելիքյանը պատասխանեց. «Քաղաքականը չգիտեմ, բայց իրավական ռումով նա բոլոր հիմքերն ունի: Քաղաքական կամքը չգիտեմ, բայց ՀՀ քաղաքացու կամք, մարդու կամք, որն ավելի շատ սիրում է իր հայրենիքը, քան Փաշինյանին, մարդու կամք, որը հասկանում է, որ որևէ իշխանություն հավերժ չէ և դրանից հետո իրեն ինչ է սպասվում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել ղեկավարների համար, որ եթե դուք կարծում եք, որ հեռանալու եք պաշտոնից և ազատվելու եք պատասխանատվությունից, ապա դուք սխալվում եք»:
Անդրադառնալով նրան, որ ժամեր առաջ ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, և արդյոք դրանով չեն փորձում հանգստացնել էմոցիաները, որ չպահանջվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց. «Ես չեմ կարող ասել, որ սա միտված էր հերթական անգամ վախեցնելու հանրությանը, ուշադրությունը շեղելու, որովհետև այստեղ տարբեր գործոններ կարող են լինել: Մենք գիտենք այս իշխանության ձեռագիրը, նաև լռեցնելու այն մարդկանց, որոնք պատրաստ են խոսել, կանգնել հայրենիքի համար: Սա միտված է նրան, որ մեր ժողովրդին թմբիրի, վախի մթնոլորտի մեջ պահելով շարունակեն իրենց իշխաբնազավթումը և շարունակեն հանձնել մեր երկիրը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.