Последние новости

Կոչուբաև․ Պետությունը «Սուրմալու»-ի հետաքննության հարցում հանցավոր անգործություն է ցուցաբերում

Պետությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետաքննության հարցում հանցավոր անգործություն է ցուցաբերում՝ ցանկանալով ցույց տալ, որ պետական գերատեսչությունների մասով որևէ խնդիր չկա, և մեղադրում է միայն մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա ընդգծեց, որ ողբերգությունն օգտագործվել է նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

Փաստաբանը արձանագրեց, որ Հայաստանը հեռու է իրավական և սոցիալական պետությունից, հակառակ դեպքում տուժածներին պետք է լիարժեք փոխհատուցում տրամադրվի, որը կծածկի նաև նյութական վնասը։

«Ակնհայտ անհավասարակշռություն կա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժածներին 30 միլիոն դրամի և «Սուրմալու»-ի ողբերգության անմեղ զոհերին 3 միլիոն դրամի փոխհատուցման չափի մեջ։ Ի՞նչ չափանիշներ են դրված փոխհատուցման տրամադրման հարցում»,- տարակուսեց նա։

Կոչուբաևը նաև մատնանշեց արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական հագեցվածության գոյություն ունեցող խնդիրները՝ նման ողբերգությունների վայրում աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը և դրան հաջորդած հրդեհը 16 մարդու կյանք են խլել։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ