Հայ գերիների հայրենադարձման խնդիրը. ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։
Նշենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած է համարվում 303 անձ:
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը սահմանել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.