Последние новости

Զոհված զինծառայողի ծնող․ Գլխավոր դատախազը չպետք է լինի Փաշինյանի անձնական օգտագործման դատախազը

Գլխավոր դատախազության շենքի մոտ շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։

Ծնողներն ընդգծում են՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանն օրեր են մնացել, այդ ընթացքում նա կարող է փրկել իր պատիվը, խուսափել դավաճանի պիտակից՝ կայացնելով սպասված որոշումն ու ձերբակալելով Նիկոլ Փաշինյանին։

«Գլխավոր դատախազը ոչ թե պետք է լինի Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման դատախազը, այլ հայ հասարակության դատախազը: Նա այսօր ծառայում է Նիկոլ Փաշինյանին: Արթուր Դավթյանն ունի երկու օր ժամանակ՝ իր և իր ընտանիքի վրայից դավաճանի պիտակը հեռացնելու համար:

Եթե նա ձերբակալի դավաճանին, կարող է փրկվել: Հակառակ դեպքում նրանց անունը հայոց պատմությամ մեջ մնալու է որպես դավաճան»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը:

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ