Էրդողանի կուսակցությունը կորցնում է իր ընտրողներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցնում է իր ընտրողներին երկրի խոշոր քաղաքներում։
2018 թվականի ընտրությունների համեմատ՝ ԱԶԿ-ի ձայների մասնաբաժինն ավելի քան 10 տոկոսային կետով նվազել է Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, արևմտյան Բուրսա քաղաքում, Քոջաելի արդյունաբերական կենտրոնում և Տրապիզոն ու Ռիզե սևծովյան քաղաքներում, համաձայն հասարակական կարծիքի հարցման, հաղորդում է Ahval-ը:
Էրդողանի կառավարությունը փորձում է ամրապնդել իր հանրային աջակցությունը՝ լիրայի արժեքի անկումից և դրամավարկային քաղաքականության թուլացումից հետո, որոնք հանգեցրել են թուրք ընտրողների կյանքի կտրուկ թանկացման: Անցած ամիս տարեկան գնաճը հասել է 79,6 տոկոսի, ինչն ամենաբարձրն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում։ Հաջորդ տարվա հունիսին երկրում պետք է անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
ORC Araştırma-ի կողմից հասարակական կարծիքի օգոստոսյան հարցման համաձայն՝ իշխող կուսակցության ձայների մասնաբաժինը երկրի ամենամեծ քաղաք Ստամբուլում չորս տարի առաջվա համեմատ նվազել է 12,5 տոկոսային կետով՝ հասնելով 30,2 տոկոսի։
Արդյունաբերական արտադրության կենտրոն Քոջաելիում «Արդարություն և զարգացում» կուսակցությանն աջակցությունը նվազել է 13,2 տոկոսային կետով՝ հասնելով 35,1 տոկոսի, իսկ Անկարայում՝ 10,3 տոկոսով՝ հասնելով 30,1 տոկոսի։
Տրապիզոնում և Ռիզեում, որոնք համարվում են իշխող կուսակցության քաղաքական հենակետերը, կորուստները գերազանցել են 15 տոկոսային կետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.