ՄԱԿ-ը Ադրբեջանին խորհուրդ է տալիս հետաքննել մարդու իրավունքների խախտումները ղարաբաղյան հակամարտության ֆոնին
Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ-ի հանձնաժողովն այսօր հրապարակել է եզրակացություններ Ադրբեջանի, Բենինի, Նիկարագուայի, Սլովակիայի, Սուրինամի, ԱՄՆ-ի և Զիմբաբվեի վերաբերյալ՝ իր վերջին նիստում այդ մասնակից պետությունների դիտարկումից հետո:
Եզրակացությունները պարունակում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի կատարման հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաև դրական ասպեկտները:
ՄԱԿ-ի հանձնաժողովը նաև առաջարկել է Ադրբեջանին հետաքննություն անցկացնել ղարաբաղյան հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
«Հաշվի առնելով 2020 թվականին և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ հանձնաժողովը խորապես անհանգստացած էր ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հաղորդագրություններից, որոնք իրականացվել են ռազմագերիների և պաշտպանության տակ գտնվող հայկական էթնիկ կամ ազգային ծագումով այլ անձանց նկատմամբ։ Նրան նաև տագնապեցրել են հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, հուշարձանների, տեսարժան վայրերի և գերեզմանատների ոչնչացման մասին հաղորդումները: Նա խորհուրդ է տվել, որ մասնակից պետությունը մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնի մարդու իրավունքների բոլոր խախտումների վերաբերյալ և ակտիվացնի պատասխանատվությունն ապահովելու և անպատժելիությանը վերջ տալու իր ջանքերը:
Ինչ վերաբերում է քաղաքացիություն չունեցող անձանց, հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ակտիվացնել ջանքերը քաղաքացիություն չունենալու մնացած դեպքերը կարգավորելու համար: Նա խնդրել է Ադրբեջանին մշակել և ընդունել քաղաքացիություն չունենալը սահմանելու ընթացակարգի օրենսդրական բազա, որպեսզի բոլոր քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն տրվի առանց խտրականության վերականգնել իրենց կարգավիճակը և ստանալ անձը հաստատող փաստաթղթեր»,- նշել է ՄԱԿ-ի հանձնաժողովը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.