Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆ Է»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցադրում է հնչեցնում՝ ինչո՞ւ հենց այս օրերին ձերբակալվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։
«Այն, որ Զինված ուժերի հրամանատարությունը և ոչ միայն հերթի մեջ է ու դեռ շատ շատերն են ձերբակալվելու/կալանավորվելու որևէ կասկած չկա, սակայն Արզումանյանի ձերբակալությունը բացի նիկոլական արյան վրեժից նաև խորհրդանշական բնույթ ունի. առջևում բրյուսելյան հանդիպումն է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով և սա հանդիպումից առաջ հայաստանյան իշխանության «բարի կամքի դրսևորումն է»։
Այստեղ խնդիրը Միքայել Արզումանյան անուն ազգանունը չէ։
Ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդականը, ընդ որում՝ Ադրբեջանին մատուցվող «նվերն» ամբողջական դարձնելու համար, ձերբակալումից առաջ, նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել։
Իսկ ձերբակալումն իրականացվել է ըստ նիկոլական կրկեսի՝ դիմակներ, ահարկու կադրեր, «ուժեղ տղերք», ովքեր պատերազմի գլխավոր պատասխանատուի փոխարեն ում ասես չեն կալանավորել՝ զորամասերից խոհարարներից մինչև իրենց նշանակած ազգային հերոսներ։
Սպասված աղետ, դժոխային իրականություն և չկանխվող ողբերգություն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.