Երևանում վրաերթի զոհ է դարձել Մանանա Ասլամազյանը
Երևանում երեկ երեկոյան ավտովթարից մահացել է «Ինտերնյուսի» նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել մայրաքաղաքի Թումանյան փողոցում։ Տուժածին հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը։ Մանանա Ասլամազյանի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։
Նա 2000-2004 թթ. մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության այլ միջոցների գործերով Ռուսաստանի դաշնային մրցակցային հանձնաժողովի անդամ էր։
2002 թվականին Ասլամազյանին շնորհվել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակը՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում։ «Կրթված լրատվամիջոցներ» հիմնադրամի նախկին ղեկավարն է։
Մանանա Ասլամազյանը մարզային հեռուստատեսության կադրեր նախապատրաստելու գործում իր ունեցած կարևոր դերի համար Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի կողմից արժանացել է հատուկ մրցանակի։ Վերջին շրջանում ապրում և աշխատում էր Հայաստանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.