Последние новости

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ Մենք զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, արդյո՞ք այս տարի ևս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Մեզ հետ զրույցում Միկոյանն ասաց «Այո, այս տարի ևս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։

Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց «Նախագահը Հայաստանում է և, ինչպես միշտ, այս օրը անց է կացնում իր ընտանիքի հետ»։

Politik.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ