Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է և դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ Արզումանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Աջափնյակի նստավայրում այսօր քննվում է նրա խափանման միջոցի հարցը։
«Դատավորը ժամկետ տվեց, որպեսզի նյութերին ծանոթանանք։ Երբ սկսվեց նիստը, մենք խնդրեցինք՝ մեկ օր ժամանակ տրամադրել, քանի որ նյութերին ծանոթանալու համար ամենաքիչը մեկ օր է պետք, նյութերն են ծավալուն էին։ Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, որ նյութերին ծանոթանանք։ Հետո դատարանը փոխեց որոշումն ու մի քանի ժամ տրամադրեց, որպեսզի նյութերին ծանոթանամ»,- ներկայացրեց Սարգսյանը։
Անդրադառնալով այն վարկածին, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, սակայն չի ներկայացել, Սարգսյանը պնդեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Փաստաբանը հայտնեց, որ Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Նկարագրվածն մեղադրանքն աբսուրդ է։ Իրենք նկարագրում են իդեալական իրավիճակում կանոններն ինչպես են նախատեսում և ինչպես պետք է ընդհանրապես գործի Պաշտպանության բանակի հրամանատարը, բայց իրենք հաշվի չեն առնում, որ ամսի 27-ին է նշանակվել նա։ Նա նշանակվել է այն իրավիճակում, երբ քաոս է տեղի ունեցել, հնարավորինս ամեն ինչ արվել է, որպեսզի քաոսը վերացվի։ Նույնիսկ հնարավորություն չի ունեցել սովորական կարգով հանձնում-ընդունում իրականացնել։ Իրենք դիտարկում են՝ դու որ Պաշտպանության բանակի հրամանատար ես, դու պատասխանատու ես օրինակ՝ նյութատեխնիկական ապահովվածության համար, զորքի բարոյահոգեբանական վիճակի համար, պատրաստակամության համար. այն դեպքում, երբ նա 27-ին է նշանակվել»,- նշեց Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի անկման համար: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նշվում է, որ Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսևորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը և այլն: Հաղորդագրությունում նաև բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.