Последние новости

ԱՀԿ․ Աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 50 հազարը

Աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 50 հազարը (50 496): Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, որոնց բաժին է ընկնում հաստատված դեպքերի կեսից ավելին, մի շարք երկրներում շարունակում է նկատվել վարակ աճ, չնայած Կանադայում կայուն նվազման միտումը հուսադրող է», – ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը

Մեկ օր առաջ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն ասել էր, որ եվրոպական 43 երկրներում գրանցվել է կապիկի 22000-ից ավելի դեպք, այս ցուցանիշը մոլորակի վարակվածների ընդհանուր թվի 1/3-ից ավելին է։ Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր կան հուսադրող վաղ նշաններ, որ բռնկումը կարող է դանդաղել:

HaykNews.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ