Կրակել սեփական ոտքին. ՌԴ ԱԳՆ-ն` Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի` Բրյուսելի որոշման մասին
Ռուսաստանի հետ վիզային պարզեցված ռեժիմի գործողությունը կասեցնելու ԵՄ–ի որոշումն անհետևանք չի մնա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Նրա խոսքով` ի պատասխան Մոսկվան կարող է ինչպես սիմետրիկ, այնպես էլ ասիմետրիկ միջոցներ ձեռնարկել, որոնց Բրյուսելը չի սպասում։
«Եթե այնտեղ որոշել են հերթական անգամ կրակել սեփական ոտքին, դա իրենց ընտրությունն է», – հայտարարել է Գրուշկոն։
Այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել էր, որ ԵՄ երկրները քաղաքական համաձայնության են եկել Ռուսաստանի հետ պարզեցված վիզայի ռեժիմի լիարժեք դադարեցման մասին, սակայն Ռուսաստանի քաղաքացիների որոշ խմբերի համար կպահպանվի ԵՄ վիզա ստանալու հնարավորությունը։
«ԵՄ քաղաքացիներին մեր երկիր այցելելու, մեզ մոտ աշխատելու հնարավորությունից զրկելու համար դադարեցնելով օդային և այլ հաղորդակցությունը Ռուսաստանի հետ` ո՞ւմ են նրանք պատժում։ Վայրենություն և ամոթ է «զարգացած Եվրոպայի» համար։ Հետաքրքիր է, Սանկտ Պետերբուրգ–Հելսինկի երկաթուղին ֆինները մետաղաջարդոնի՞ են վերածելու։ Արևմտյան երկրները ցնծում էին Հելսինկյան եզրափակիչ ակտում ազատ տեղաշարժի մասին դրույթը ներառելու համար։ «Ավտորիտար ԽՍՀՄ»–ը դրան իր համաձայնությունն էր տվել։ Ինչպես և տեղեկության ազատությանը։ Այժմ ԵՄ–ն ցանկապատ կառուցելով է զբաղված», – հավելել է բարձրաստիճան դիվանագետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.