ՀՀ ԱԱԾ․ Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցման հավանական երթուղիները մշակման փուլում են
Ադրբեջանից Նախիջևան տարանցման հավանական ավտոմոբիլային երթուղիները և կարգը մշակման փուլում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը երեք անցակետ կբացի Ադրբեջանի հետ սահմանին։ Կառավարության որոշման նախագիծն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայությունը։
Մենք հարցում ուղարկեցինք ԱԱԾ` խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին`
-արդյոք այդ գործընթացը համաձայնեցվա՞ծ է Ադրբեջանի հետ,
-ե՞րբ է նախատեսված անցակետերի գործարկումը,
-արդյոք անցակետերը գործարկվելո՞ւ են մինչ դելիմիտացիայի և դեմարկացիայի ավարտը,
-անցակետերը կարո՞ղ են գործարկվել մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,
ԱԱԾ-ն ներկա պայմաններում երկրի համար անվտա՞նգ է համարում Ադրբեջանի քաղաքացիների ազատ ելումուտը ՀՀ տարածք։
Ի պատասխան ԱԱԾ–ն հայտնել է, որ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։
«Այժմ մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, հետևաբար հարցերին հնարավոր կլինի պատասխանել համապատասխան որոշումներ ընդունելուց հետո»,- նշել է ԱԱԾ-ն։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «հայ–ադրբեջանական պետական սահմանին» բացել հետևյալ անցակետերը (նախագծում նշվում են նաև Արցախի բնակավայրերի և շրջանների ադրբեջանական տեղանունները)` «Սոթք» («Քելբաջար»), Գեղարքունիքի մարզ (Քելբաջարի շրջան), «Երասխ» («Սադարակ»), Արարատի մարզ (Սադարակի շրջան), «Քարահունջ» («Էյվազլի»), Սյունիքի մարզ (Ղուբաթլուի շրջան)։
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգների կատարման անհրաժեշտությամբ, որոնք վերջինս տվել է օգոստոսի 4-ի կառավարության նիստում։
Այդ օրը ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ այսօր կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։
Նշենք, որ խոսքը դե ֆակտո սահմանի մասին է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.