ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը մնացել է կես ճամփին. Գրոսսին անձամբ է բանակցություններ վարում
ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչը հայտարարել է, որ գործակալության առաքելությանը 3 ժամով կանգնեցրել են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքում, սակայն մտադիր են այսօր արդեն Զապորոժիեի ԱԷԿ հասնել։ Այս մասին գրում է Reuters–ը։
Reuters–ի տվյալներով` ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին Էներգոդարի (որտեղ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ–ը) գնդակոծությունների ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը նախատեսում է անհապաղ գնահատական տալ Զապորոժիեի ԱԷԿ–ի անվտանգության հետ կապված իրավիճակին։ Գրոսսին հայտարարել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ն կուսումնասիրի այնտեղ մշտական ներկայություն ապահովելու հնարավորությունը։
Հայտնում են, որ այս պահին Գրոսսին անձամբ է բանակցում ուկրաինացի զինվորականների հետ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.