Թաթոյան․ Տատյանա Մոսկալկովայի հետ աշխատանքը եղել է ժամացույցի ճշգրտությամբ
Պատերազմում անհետ կորածների և գերիների հարցով Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ աշխատանքը եղել է ժամացույցի ճշգրտությամբ՝ և՛ հեռախոսային կապի, և՛ անձնական հանդիպումների միջոցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նախկին գործընկերոջ տված հարցազրույցին, որի ժամանակ խոսել է 44-օրյա պատերազմում անհետ կորած հայ զինծառայողների, նրանց հայտնաբերման ուղղությամբ գործադրված համատեղ ջանքերի մասին:
«ՌԴ Մարդու իրավունքների ֆեդերալ հանձնակատարը չափազանց վստահելի գործընկեր է եղել մեզ համար: Մեզ օգնել է ամեն առումով: Իմ կողմից ուղարկված կոնկրետ անուններ ներառող ցուցակները ստանալուց հետո անուն առ անուն քննարկել է ՌԴ կառավարության համապատասխան ներկայացուցիչների, Մոսկվայում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակի հետ: Ամեն ինչ արել է ցուցակում ներառված յուրաքանչյուր զինծառայողի ճակատագիրը պարզելու համար»,- նշել Արման Թաթոյանը։
Նշենք, որ Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում Տատյանա Մոսկալկովան նշել էր՝ ցուցակը, որը ներկայացրել է Արման Թաթոյանը, ավելի քան 200 անհետ կորածի անուն է ներառել:
«Ես չեմ կարող ասել, որ բոլորը գտնվել են, բայց որոշները գտնվել են, կոնկրետացվել է նրանց գտնվելու վայրն ու հայտնի է դարձել վերջիններիս ճակատագիրը»,- ասել էր Տատյան Մոսկալկովան՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել նախկին օմբուդսմանի հետ ձևավորված աշխատանքային պրակտիկան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.