Կոպիրկին․ Մոլոկանների Ֆիոլետովո գյուղի դպրոցը ռեկորդային թվով առաջին դասարանցիներ ունի
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և ՀԿԵ ղեկավար Ալեքսեյ Մելնիկովը Լոռու մարզի մոլոկանների Ֆիոլետովո գյուղում մասնակցել են նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ կազմակերպված հանդիսավոր հավաքին։
Այս տարի դպրոցն իր դռները բացել է 155 աշակերտի առաջ, որոնցից 22-ը առաջին դասարանցիներ են։ Տնօրեն Արամ Ղազարյանը սովորողների թիվը ռեկորդային է անվանել։
«Նախորդ տարիներին առաջին դասարան էր մտնում 12-15 հոգի»,- ասել է նա։
Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի օրվա առթիվ՝ Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ մոլոկան համայնքը շատ արժեքավոր կապող օղակ է Ռուսաստանի և Հայաստանի միջև։
«Մենք գնահատում ենք, որ դուք Հայաստանում պահպանում եք ձեր մշակութային և հոգևոր ինքնությունը»,- ասել է դիվանագետը։
Երևանի Ռուսական տան անունից ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դպրոցին նվիրել է գեղարվեստական և ուսումնական գրքեր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.