Լեհաստանը II համաշխարհային պատերազմի համար Գերմանիայից 1,32 տրլն դոլար փոխհատուցում կպահանջի
Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի պատճառած կորուստները գնահատում է 6,2 տրիլիոն զլոտի (1,32 տրիլիոն դոլար), հինգշաբթի ասել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ հավելելով, որ Վարշավան պաշտոնապես փոխհատուցում կպահանջի, հաղորդում է Reuters-ը։
Լեհաստանի ամենամեծ առևտրային գործընկեր և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան ավելի վաղ հայտարարել էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված բոլոր ֆինանսական պահանջները կարգավորված են։
Լեհաստանի նոր գնահատականը գերազանցում է 2019 թվականին իշխող կուսակցության օրենսդրի կողմից արված 850 միլիարդ դոլարի չափը: Լեհաստանի իշխող կուսակցությունը 2015 թվականին իշխանությունը ստանձնելուց ի վեր փոխհատուցման կոչեր է հնչեցրել, սակայն երկիրը պաշտոնապես փոխհատուցում չի պահանջել:
«Գումարը, որը ներկայացվել է, ընդունվել է ամենասահմանափակ, պահպանողական ձևով, այն կարելի էր ավելացնել»,- ասել է Կաչինսկին մամուլի ասուլիսում։
Մոտ 6 միլիոն լեհեր, այդ թվում՝ 3 միլիոն լեհաստանցի հրեաներ են սպանվել պատերազմի ժամանակ, իսկ Վարշավան հողին է հավասարեցվել 1944 թվականի ապստամբությունից հետո, որի ժամանակ մոտ 200 000 խաղաղ բնակիչ է զոհվել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.