Պուտին․ Ուկրաինայում սկսել էին հակառուսական անկլավ ստեղծել
Հատուկ գործողությունն ուղղված է Դոնբասի և Ռուսաստանի բնակիչների պաշտպանությանը, որի դեմ Ուկրաինայում սկսել էին հակառուսական անկլավ ստեղծել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Զրույց կարևորի մասին» բաց դասի ժամանակ։
«Այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել էին հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է մեր երկրին, այդ պատճառով էլ մեր տղաները, ովքեր կռվում են այնտեղ, պաշտպանում են Դոնբասի բնակիչներին և հենց Ռուսաստանը։ Անշուշտ դա հանրության կողմից ամեն տեսակի աջակցության է արժանի։ Քանի որ տղաները, որոնք կռվում են այնտեղ, վտանգում են իրենց առողջությունը, իսկ շատերը զոհվում են։ Նրանք պետք է հասկանան, թե ինչի համար են իրենց կյանքը տալիս՝ հանուն Ռուսաստանի և հանուն այն մարդկանց, ովքեր ապրում են Դոնբասում»,-ասել է նա։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի խնդիրն է դադարեցնել Դոնբասում ապրող հայրենակիցների դեմ ուկրաինական իշխանությունների սանձազերծած պատերազմը։
«Նրանց դեմ փաստացի պատերազմ էին սկսել։ Ութը տարի վարում էին այդ պատերազմը։ Եվ մեր խնդիրը, մեր առաքելությունը, մեր զինվորների առաքելությունը, որոնց դուք հիշատակեցիք, Դոնբասի աշխարհազորայինների առաքելությունն այդ պատերազմը դադարեցնելն է, մարդկանց պաշտպանելը և իհարկե բուն Ռուսաստանը պաշտպանելը, որովհետև այսօրվա Ուկրաինայի տարածքում սկսել են հակառուսական անկլավ ստեղծել, որը սպառնում է մեր երկրին»,-ասել է ՌԴ նախագահը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.