Последние новости

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է` որն է իրենց առաքելության գլխավոր նպատակը Զապորոժիեի ԱԷԿ-ում

Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության նպատակը ատոմակայանը միջուկային վթարից պաշտպանելն է։ Այս հայտարարությունն արել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք բոլորս մեկ նպատակ ունենք՝ պաշտպանել կայանը միջուկային վթարից»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Գրոսիի խոսքով՝ հարկավոր է հնարավորություն գտնել և պայմանավորվել բոլոր կողմերի հետ:

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նախաշեմին Էներգոդարը գնդակոծության է ենթարկվել։ Անցած մեկ օրում Ուկրաինան ԱԹՍ-ներով ու հրետանիով ավելի քան 60 հարված է հասցրել քաղաքին։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը երեկ Զապորոժիե քաղաք հասնելուն պես վստահեցրել էր, որ առաքելությունը կարող է անվտանգ իրականացվել: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինացի դիվերսանտները փորձել են զավթել Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Դիվերսանտներից երեքին գերի են վերցրել, 40-ին` ոչնչացրել։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ