Ոչ խորքային, մակերեսային կարծիք․ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ՄԻՊ-ին
ՀՀ գլխավոր դատախազությունը «մակերեսային» է որակել մահապատժի վերականգնումը քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Քրիստինե Գրիգորյանի արձագանքը։
Ավելի վաղ Գրիգորյանը նշել էր, որ մահապատժի վերականգնման առաջարկի «քննարկումը անգամ տեղին չի համարում»։
«Ափսոսանք ենք հայտնում ՄԻՊ խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ: Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին», - նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Դատախազությունը պատրաստակամություն է հայտնում հարցի վերաբերյալ պատշաճ քննարկում նախաձեռնվելու դեպքում ներկայացնելու անհրաժեշտ բոլոր հիմնավորումները և նման առաջարկի ներկայացման պատճառ հանդիսացած խորքային հանգամանքները։
Հիշեցնենք՝ դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.