ԱԷՄԳ-ը կպահպանի մշտական ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում
Ռուսաստանը խնդրել է սեպտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, հինգշաբթի ասել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է նիստին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը, որի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԶԱԷԿ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությունը։
Բացի այդ, Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրի համաձայն, սեպտեմբերի 22-ին նախատեսված է ևս մեկ նիստ՝ «Ուկրաինայում խաղաղության և անվտանգության պահպանման» հարցով։
Իր հերթին, ինչպես տեղեկացնում է «Комсомольская правда»-ն, Ռաֆայել Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ը մշտական ներկայություն կունենա Զապորոժիեի ատոմակայանում։
Ռուս զինվորականները մարտ ամսից վերահսկում են Զապորոժիեի ատոմակայանը, որը ամենամեծն է Եվրոպայում։ Այնտեղ շարունակում են աշխատել «Էներգոատոմ»-ի ուկրաինացի մասնագետները։ Օգոստոսից կայանը պարբերաբար գնդակոծվում է։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում գնդակոծության մեջ։ Միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ կայանի գնդակոծումը կարող է հանգեցնել միջուկային աղետի։ 42 երկրներ Ռուսաստանին կոչ են արել ԱԷԿ-ը վերադարձնել Ուկրաինայի վերահսկողությանը՝ կայանի անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին, ԱԷՄԳ-ի առաքելությունը մեկնել էր Զապորոժիեի ԱԷԿ, իսկ այսօր հայտնի դարձավ, որ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին և մասնագետների մի մասը լքել են ԱԷԿ-ի տարածքը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении