Հնդկաստանը Թուրքիային մեղադրում է Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերի աղաղակող անտեսման համար
Հնդկաստանը Թուրքիային մեղադրում է Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի աղաղակող անտեսման համար՝ անցած հանգստյան օրերին մայրաքաղաք Տրիպոլիում միմյանց դեմ մարտնչող աշխարհազորայինների միջեւ տեղի ունեցած կատաղի բախումներից հետո, որոնց հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել, չորեքշաբթի հաղորդում է հնդկական Wire լրատվական կայքը:
Երեքշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճեպազրույց է անցկացրել Լիբիայի վերաբերյալ։ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները եւ մի քանի առանձին երկրներ լուրջ մտահոգություն են հայտնել քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Թուրքիան աջակցում է Տրիպոլիում տեղակայված ազգային միասնության կառավարությանը՝ նրան տրամադրելով զորքեր, ռազմական պատրաստություն եւ վարձկաններ, որպեսզի պայքարի Լիբիայի ազգային բանակի գլխավորած արեւելյան խմբավորման դեմ, որը տեղակայված է Բենգազիում։
Մեջբերում կատարելով ՄԱԿ-ի փորձագետների խմբի 2022 թվականի մայիսի զեկույցից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Լիբիայի պատժամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ եւ ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջն ասել է, որ Թուրքիան խախտել է ՄԱԿ-ի ԱԽ 1970 բանաձեւը՝ ռազմական ուսուցում տրամադրելով ազգային միասնության կառավարությանը:
«Ավելին, նույն զեկույցում ՄԱԿ-ի փորձագետների խումբը նաեւ նշել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի մարտիկների մշտական ներկայությունը Տրիպոլիի ազգային միասնության կառավարությանը կից ուժերի ռազմական ճամբարներում»,- ընդգծել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նման աղաղակող անտեսումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.