Последние новости

Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ