Последние новости

Մնացականյանը` Արզումանյանի մասին. Նման բան չի կարող լինել

Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախն այս վիճակին հասցնելու մեջ:

«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա:

Հարցին, թե ոով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց. «Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ